Wednesday, July 1, 2015

Նախագծի  անվանումը         
Պարզ    մեխանիզմներ
Նախագծի   հիմնական   թեման
Նախագծի   ընթացքում   աշակերտները   պատկերացում   կկազմեն    պարզ   մեխանիզմների   մասին   և   կիմանան   դրանց   տեխնիկական   կիրառությունները                             1Պարզ     մեխանիզմների   կիրառության   օրինակներ   կենցաղում                                                                                        2Լծակի    կիրառման    դեպքերը   մարդու   և    կենդանիների   օրգանիզմում                                                                                   3Լծակի    և   ճախարակի  կիրառությունները    մեքենաների   և  վերամբարձ   կռունկի   աշխատանքի   սկզբունքում                 4լծակի   և  ճախարակի   կիրառությունները  առօրյա   կյանքում
Նախագծի   խնդիրները
1ճշգրիտ  պատկերացում  կազմել  պարզ  մեխանիզմների  մասին                                                                                                2Կարողանալ   գծագրերի  վրա  պատկերել  պարզ  մեխանիզմները                                                                               3Հստակ   պատկերացնել  կետը  կամ  առանցքը   որի  շուրջը  պտտվում  է  մարմինը                                                                  4Անսխալ   որոշել  մարմնի  վրա  ազդող  ուժերի  ազդեցության   գծերը                                                                                                 5Կարողանալ   որոշել  ուժերի  բազուկները                                 6Հաշվել   ուժերի  մոմենտները                                                 7Կազմել   գձագրեր   և  կատարել  նախահաշվարկ
Նախագձի  կատարողները
9-րդ   և  11-րդ  դասարանցիներ
Նախագծի   տևողությունը
3  շաբաթ
Նախագծի   ընթացքը
Աշակերտներին  բաժանել  2  խմբի: Առաջին  խումբը  ընտրում  է  պարզ  մեխանիզմը:Երկրորդ  խումբը   կատարում  է  գծագրերը:  Այնուհետև  ստուգում  են  թե  դետալները  ճիշտ   են  պատկերված:Հետո  առաջին  խումբը  սկսում  է  որևէ  մոդելի  հավաքում  գծագրի  համապատասխան: Երկրորդ  խումբը  կատարու  է  ուժերի  նրանց  կիրառման  կետերի  և  բազուկների հաշվարկ: Առաջին  խումբը  հաշվում  է  ուժերի  մոմենտները   և  պարզապանում  նրանց  պտտական  առանձնահատկությունները: Երկրորդ  խումբը  պարզապանում  է  մարմինների  հավասարակշռության   պայմանը:Յուրաքանչյուր  խմբից  2-ական   աշակերտ   նախապատրաստում   են  ռեֆերատ   գծագրում   պատկերված  դետալների  տեխնիկական  կիրառությունների  մասին: Համատեղ  քննարկել   բոլոր  ռեֆերատները: Անել  եզրակացություն:     
Նախագծի  արդյունքը
Յուրաքանչյուր  աշակերտ  պետք  է  լավ   պատկերացնի  պարզ  մեխանիզմները   և  իմանա   նրանց   տեխնիկական  կիրառությոխնները
Նախագծի  ռեսուրսները
Լծակ     ճախարակ    բեռների  հավաքածու   շտատիվ
Նախագծի  գնահատումը
Նախագիծը   գնահատվում  է  ըստ  ռեֆերատների   վերլուծության   և   նախագծի   ընթացքում   կատարված   աշխատանքի
Առարկայական   կապը
Մաթեմատիկա    գծագրություն   ինֆորմատիկա
Նախագծի   հեղինակը
Աղվան   Պալյան
Հեղինակի   էլեկտրոնային  հասցեն
agvanpalyan@gmail.com

No comments:

Post a Comment